Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ստոմատոլոգիա

Հայ ատամնաբույժներ` եվրոպական փորձով

Յուրաքանչյուր ոլորտի զարգացման կարևոր նախապայմաններից է մասնագետների փորձի փոխանակումը, հատկապես, երբ խոսքը վերաբերում է բժշկությանը:
Հայաստանի ատամնաբուժական կլինիկաների բժիշկների ասոցիացիայի և առևտրաարդյունաբերական պալատի համատեղ ջանքերով կազմակերպված կոնֆերանսը հենց այդ նպատակին էր ուղղված:

Պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, ողջունելով հյուրերին և ատամնաբույժներին, կարևոր և անհրաժեշտ համարեց նման հանդիպումները.

«Սա թվով 2-րդ կոնֆերանսն է: Կարողանում ենք ծանոթանալ ոլորտի նոր տեխնոլոգիաներին, բուժման մեթոդներին, որից հետո արդեն տվյալ բուժհաստատության հնարավորությունից ու ցանկությունից է կախված` կցանկանան կիրառել այդ մեթոդներն իրենց մոտ, թե ոչ»:

Մ. Սարգսյանը տեղեկացրեց, որ հայաստանյան բանկերից մեկի հետ բանակցություններ են անցկացվել, ըստ որի բանկը 1 մլն դրամի վարկ է տրամադրելու նրանց, ովքեր ատամնաբույժի միջամտության կարիք ունեն, բայց չունեն ֆինանսական միջոցներ:

Հանդիպման հիմնական նպատակի և նոր մեթոդիկայի մասին Aysor-ին պատմեց Ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ Լևոն Գրիգորյանի դուստր, գործադիր տնօրեն Աիդա Գրիգորյանը: Նախ տեղեկացրեց, որ հայ ատամնաբույժներին իր փորձն ու հմտությունները փոխանցելու համար ասոցիացիան Հայաստան է հրավիրել բժշկական գիտությունների թեկնածու, Մոսկվայի «21-րդ դար» պրոֆեսիոնալ ատամնաբուժարանի բժիշկ Նատալյա Գուսարովային, ով կրթություն է ստացել Անգլիայում և պարբերաբար վերապատրաստվում է Գերմանիայում:

Դեռևս ոչ ամբողջովին ախտահարված ատամի վերականգնում և էնդոդոնտիա. Աիդա Գրիգորյան խոսքերով` սրանց մասին հայ ատամնաբույժներին ծանոթացնելու համար արվում է ամեն բան.
«Կազմակերպվում են նման կոնֆերանսներ, լեկցիաներ, վարպետության դասեր: Ամեն մեկին անհատական մոտեցում է ցուցաբերվում և կարող ենք վստահ ասել, որ դրանցից հետո մեր մասնագետների մակարդակը բարձրանում է»:

Aysor-ի այն հարցին, թե արդյոք հայ ատամնաբույժներն իրենց մասնագիտական կարողություններով, կրթությամբ և հմտություններով զիջում են օտարներին, Ա. Գրիգորյանը ուրախությամբ նշեց, որ մեր բժիշկների բավականին տաղանդավոր են, պարզապես.

«Տեխնիկապես զարգացած չեն մեր բուժհաստատությունները: Կան շատ առաջադեմ մասնագետներ, ովքեր հետաքրքրվելով, կարող են թեկուզ ինտերնետից ծանոթանալ նորագույն տեխնոլոգիաներին, բուժման ձևերին, բայց այդ սարքավորումներն ու նյութերը ձեռք տակ չունենալով` այդպես էլ երբևէ չօգտվեն այդ ամենից»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա նաև ընդգծեց հիվանդների մեծ մասի ոչ վճարունակ լինելու փաստը` ասելով, որ որակյալ ու արդիական բուժման նոր միջոցները ոչ միշտ է հասու բոլորին:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

14.07.2014

Հարգելի Զուլիետա, ատամնաբույժները Ձեզ ճիշտ են ասել:

Ջուլիետա

10.07.2014

խնդրում եմ պատասխանեք իմ հարցին.ատամս պլոմբելուց ,որից հետո պետք է շապիկ քաշեն,ինձ ասացին,որ մի ներվի կանալը ծռված է,հնարավոր չի մինչև վերջ լիցք անել:Մի քանի տարուց հնարավոր է առաջանան ցավեր ,հարկ կլինի ատամի մի արմատը հեռացնել :Այդպես լինում է,թե՞ ոչ:Շնորհակալություն:

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ